Նամակ Ատլասի Հիմնադրից` Մաղթում եմ բոլորիդ բարի դիտարկումներ 2020 թվականին:

Վերջապես ձմերն անցավ, օրերը սկսեցին տաքանալ, ու սողունների ու երկկենցաղների շատ տեսակներ սկսեցին դուրս գալ վայելելու արևի ջերմությունը, տաքացնելու իրենց մարմինները ու ակտիվացնելու իրենց նյութափոխանակությունը: Երկկենցաղների որոշ տեսակներինչպիսիք են Փոքրասիական Գորտն ու Փոփոխական Դոդոշը, որոշ վայերում արդեն ավարտել են զուգավորման շրջանը: Բայց տեսանկերի մեծամասնությունը կակտիվանան հաջորդ մի քանի շաբաթվա ընթացում:
Սողունների և Երկկենցաղների դիտարկումը հետաքրքիր, ու մեզանից շատերի համար նախընտրելի զբաղմունք է: Եվ մենք ցանկանում ենք ողջունել բոլոր նրանց, ով սկսել է արշավել, կամ պատրաստվում է արշավել մոտակա ժամանակ:
Կուզենայի բոլորին հիշեցնել , որ սողուններն ու երկկենցաղները, որպես կենդանի էակներ, անընդատ գտնվեւոմ են գոյատևլու
կենդանի մնալու ու ժառանգ թողնելու համար, դաժան պայքարի վիճակում: Այս պատճարով կոչում եմ բոլորիդ հարգանքով մոտենալ այս նուրբ ու զգայուն էակներին ու չփորձել նրանց որսալ, ձեռք տալ, կամ այլապես անհանգստացնել Ձեր դիտարկումների ընթացքում: Ավելացնեմ նաև, որ օձերին, ու մասնավորապես թունավոր տեսակներին դիպչելը, կամ դրանց ինքնապաշտպանման/հարձակման զոնայի մեջ ներխուժելը կարող է դրդել դրանց ակտիվ պաշտպանության: ինքնապաշտպանման/հարձակման զոնան կարող է տարբերվել տարբեր տեսակների միջև, բայց սովորաբար օձի մարնի երկարության 1/3 - 1/2 չի գերազանզնում: Այդ պես որ եղեք ուշադիր ու պահպանեք անհրաժեշտ հեռավորությունը, Ձեր ու օձի համար անվտանգությունը ապահովելու համար:
Առավել հետաքրքիր դիտարկումները կատարվում են տեսախցիկի, կամ լուսանկարման օգնությամբ, ու պարունակում են լրացուցիչ տվյալներ, դիտարկման տևողության,դիտարկված տեսակների բազմազանության, նկատված առանձնյակների թվաքանակի, ինչպես նաև դիտարկման ընթացքում եղանակի ու տեղամասի մասին:

Ազատ զգացեք օգտվել Armenian Citizen Herpetologist’s Atlas/Հայաստանի Քաղաքացի-Սողունաբանների Ատլասից:

Բոլորիս հետաքրքրիր կլինի իմանալ թե, խմբի անդամներից ով վորտեղ է արշավել ու ինչ է դիտարկել:

Մաղթում եմ բոլորիդ բարի դիտարկումներ:

Տիգրան Թադևոսյան

Posted on 08 de março de 2020, 08:27 PM by ttadevosyan ttadevosyan

Comentários

Nenhum comentário ainda.

Adicionar um Comentário

Iniciar Sessão ou Registar-se to add comments